Արդեն իսկ փլեյ օֆում հանդես գալու իրավունքը նվաճած Իտալիայի ընտրանու կազմում Իռլանդիայի ընտրանու հետ առաջիկա խաղում կարող է բացակայել լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը:
Որպես պատճառ նշվում է ֆուտբոլիստի առողջական վիճակը՝ պայմանավորված բարձր տաքությամբ: Հանդիպմանն ընդառաջ թիմի հիմնական կազմում սպասվում են մեծ թվով փոփոխություններ: Ակնհայտորեն, Անտոնիո Կոնտեն խաղադաշտը զգալու հնարավորություն կտա ութ-ինը պահեստային ֆուտբոլիստի՝ տեղեկացնում է Football Italia-ն:
Ի դեպ, Շվեյցարիայի ընտրանու հետ սկզբունքորեն ոչ այնքան հանգուցային խաղում նմանատիպ փոփոխությունների էր դիմել և Ֆրանսիայի ազգայինի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ